Մեր մասին
Ողջ մոլորակում կրթության ոլորտը տեկտոնիկ փոփոխությունների մեջ է, եւ դա զգացվում է նաեւ մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության պակասի եւ ուսուցման բարդությունների առկայությամբ: Մեր մասնագետների թիմը, ուսումնասիրելով աշխարհի լավագույն մաթեմատիկական ավանդույթները, ստեղծել է նոր մաթեմատիկայի դպրոց, որն անկախ սովորողի կրթական մակարդակից օգնում է հասկանալ, սովորել եւ սիրել մաթեմատիկան, եւ տալ հիմնարար գիտելիքներ ամբողջ կյանքի համար: